Փոփոխություններ «Facebook»-ի լրահոսի կառավարման ալգորիթմում

Posted on 05:42 0 коммент.



Փոփոխություններ «Facebook»-ի լրահոսի կառավարման ալգորիթմում

Վերջին կես տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ «Facebook»-ը կկատարի փոփոխություններ լրահոսի կառավարման ալգորիթմում։ Ընկերությունը ներկայացրել է հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա «կառուցվելու է» օգտատերերի լրահոսը։

1․ Նախ ընտանիքն ու ընկերները

Սոցիալական ցանցի օգտատերերի լրահոսում առաջնահերթ երևալու են ընկերների և ընտանիքի անդամների (նշված) հրապարակումները։ Օրինակ՝ եթե որևէ մեկը հավանել է կամ մեկնաբանել Ձեր կողմից նախապես նշված ընկերների և ընտանիքի անդամների գրառումները, լուսանկարները, ապա դրանք կերևան Ձեր լրահոսի վերնամասում։

2․ Հարթակ բոլորի համար

Կազմակերպությունը վստահեցնում է, որ իրենց նպատակը չէ տարածել այն ամենը, ինչին հետևում են ամբողջ աշխարհում։ «Facebook»-ը պարզապես մտադիր է յուրաքանչյուր օգտատիրոջ լրահոսում ներկայացնել նրա հետաքրքությունների շրջանակը բավարարող տեղեկատվություն։

3․ Կեղծիքի ֆիլտրում

Լրահոսում կերևան այնպիսի հրապարակումներ, որոնք «Facebook»-ն առավել իրական և անկեղծ կհամարի։ Կազմակերպությունում լրջորեն աշխատում են սպամերը և անորակ բովանդակությամբ հրապարակումները վերացնելու ուղղությամբ։

4․ Լրահոսը ղեկավարում եք ինքներդ

Սոցիալական ցանցի օգտատերն ինքը կարող է որոշել՝ ինչպիսի՞ լրահոս է ցանկանում տեսնել, ո՞ր հրապարակումներն են իր համար առաջնահերթ և հետաքրքիր՝ օգտագործելով լրահոսի կարգավորումների՝ «թաքցնել», «տեսնել սկզբում», «չեղարկել բաժանորդագրությունը» ֆունկցիաները։

5․ Շարունակական աշխատանք

«Facebook»-ում մտադիր են շարունակել լրահոսի ուղղությամբ տարվող աշխատանքները, այնպես որ՝ մեզ առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում։ Կազմակերպությունում վստահեցնում են, որ տարվող աշխատանքներն օգտատերերի համար թափանցիկ են լինելու։


Վտա՞նգ բիզնեսի համար

«Facebook»-ում խոստովանում են, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել բրենդերի և կազմակերպությունների էջերի տարածվածության նվազեցմանը։ Դա կախված է տվյալ ընկերության թիրախային լսարանի բնույթից։ Օրինակ՝ եթե թիրախ խումբը կազմում են այն մարդիկ, ովքեր տվյալ կազմակերպության վերաբերյալ հրապարակումներով «կիսվում են» իրենց էջում, կազմակերպությունում լրահոսի կառավարման ալգորիթմի փոփոխությունները գրեթե նկատելի չեն լինի։ 

Օգտագործված աղբյուր՝ «TheNextWeb»։