Ի՞նչ է տեղի ունենում համացանցում 1 րոպեի ընթացքում

Posted on 04:19 0 коммент.



Ընդամենը 60 վայրկյանի ընթացքում «e-commerce» կայքերում, սոցիալական ցանցերում և ինտերնետային մյուս ռեսուրսներում տեղի են ունենում միլիոնավոր գործողություններ։

1 րոպե և․․․

· «Snapchat»-ի օգտատերերը դիտում են 6 միլիոն տեսանյութ

· «Instagram» հավանում են 2․5 միլիոն գրառում

· «Facebook Messenger»-ում «կիսվում են» 216 հազար լուսանկարով

· «Twitter»-ում հասցնում են 9․7 հազար գրառում կատարել

· «YouTube»-ի օգտատերերը հրապարակում են ընդհանուր 400 հազար ժամ տևողությամբ հոլովակ

· GIF-ռեսուրսներում հայտնվում են 570 հազար նոր շարժանկարներ

· «Dropbox» են ներբեռնում 830 հազար նոր ֆայլ

· «Siri»-ում հասցնում են պատասխանել 100 հազար հարցի։

Առավել մանրամասն՝ «DOMO»-ի ներկայացրած ինֆոգրաֆիկայում։