Facebook-յան էջ թե՞ խումբ: Ո՞րն է առավել արդյունավետ Ձեր բիզնեսի համար:

Posted on 01:02 0 коммент.





Նախորդ հոդվածում` 5 պատճառ, թե ինչու Ձեր բիզնեսը պետք է ներկայացված լինի Facebook-ում, մենք անդրադարձել էինք Facebook սոցիալական ցանցում Ձեր բիզնեսի առկա լինելու կարևորությանը: Այսօր մենք կքննարկենք թե որ տարբերակն է առավել նպատակահարմար Ձեր բիզնեսի համար` ստեղծել Facebook-յան էջ, թե՞ խումբ:

Facebook-յան էջի դերը


  • Facebook-յան էջն իրենից ներկայացնում է մի հարթակ, որտեղ օգտատերերը հետևում են Ձեր նորություններին: Ձեր բիզնեսի կողմից նորությունների մատուցման միակ պաշտոնական աղբյուրը հանդիսանում է հենց այդ էջը: Այստեղ հիմնական տարբերությունը խմբի հետ կայանում է նրանում, որ միայն Դուք հնարավորություն ունեք հարթակի շրջանակներում կատարել հրապարակումներ: 
  • Ձեր կատարած հրապարակումները ցուցադրվում են օգտատերերի նորությունների շղթայում (News feed): 
  • Facebook-յան էջի շրջանակներում հնարավոր է ստեղծել այնպիսի տեղեկատվական բլոկեր, որոնք առավել մանրամասն կարող են նկարագրել Ձեր ապրանք/ծառայությանը, կոնտակտային տվյալները և տեղակայման վայրը: Տարբեր ծրագրային հնարքների միջոցով հնարավոր է էջը դարձնել մինի-կայք, որը հնարավորություն կտա Ձեզ խուսափել անհատական վեբ-կայք ունենալու լրացուցիչ ծախսերից: 
  • Էջի հետևորդները հնարավորություն չունեն տեսնելու մյուս հետևորդներին: Սա կարևոր առանձնահատկություն է, քանի որ այս գործառույթի բացակայության դեպքում Ձեր մրցակիցները հնարավորություն կստանային տեսնել Ձեր օգտատերերին և անմիջական կապ հաստատել նրանց հետ: 
  • Էջը ունի իր առանձնացված վիճակագրական տվյալները, որի միջոցով առավել հարմար է հետևել հաճախորդների աճ/անկում հարաբերակցությունը, ստանալ շաբաթական կտրվածքով տեղեկատվություն նոր օգտատերերի և նրանց ակտիվության մասին: 
  • Էջի միջոցով հնարավոր է ստեղծել թիրախավորված գովազդ: 
  • Էջի շրջանակներում հետևորդները հնարավորություն ունեն առաջարկել իրենց նորությունները, էջի ադմինիստրատորի հավանության դեպքում: 
  • Էջում որևէ հրապարակման տակ մեկնաբանություն թողնելու դեպքում, օգտատերը ստանում է ծանուցում (notification) երբ որևէ օգտատեր պատասխանում է իր մեկնաբանությանը: 
Facebook-յան խմբի դերը

Facebook-յան խումբը առավելապես նպատակահարմար է օգտատերեր/հաճախորդ կամ հաճախորդ/հաճախորդ շփման համար: Այս տարբերակը հարմար է միանման հետաքրքրությունների շրջանակ ունեցող օգտատերերի հարթակ ստեղծելու համար, որի նպատակն է ստեղծել հանրային քննարկումներ ապրանք/ծառայության վերաբերյալ: 

  • Խումբը կարող է լինել հանրային (public), փակ (խմբի հրապարակումները տեսնում են միայն խմբի անդամները) կամ գաղտնի (այս տեսակի խմբերը չեն արտաբերվում Facebook-յան սոցիալական որոնման դաշտում: Խմբի անդամները ավելացվում են միայն ադմինիստրատորի կողմից): 
  • Խմբի հրապարակումները մեծամասամբ չեն ցուցադրվում նորությունների շղթայում (newsfeed): 
  • Խմբում հնարավոր չէ ավելացնել այնպիսի տեղեկատվական բլոկեր, որոնք ամբողջական տեղեկատվություն կտան Ձեր բիզնեսի մասին: 
Facebook-յան խմբի սահմանափակումները 

  • Facebook-յան խումբը չունի ներքին վիճակագրական տվյալների դիտման հնարավորություն 
  • Հնարավոր չէ խմբի շջանակներում իրականացնել թիրախավորված գովազդ 
  • Հնարավոր չէ խմբի անդամներին հրավիրել սպասվող իրադարձություններին (event) մասնակից լինելու համար: 
Այսպիսով, ելնելով վերոնշյալից կարելի եզրակացնել, որ Facebook սոցիալական ցանցում բիզնեսի զարգացման և խթանման համար լավագույն տարբերակը հանդիսանում է Facebook-յան էջը: Եթե ցանկանում եք ունենալ մասնագիտացված էջ և գրագետ կազմված սոցիալական գործիք, ապա կարող եք դիմել մեր օգնությանը: Մենք ԱՆՎՃԱՐ կստեղծենք Ձեր վաճառքների համար առաջին գրավական հանդիսացող մարքեթինգային գործիքը` Ձեր Facebook-յան էջը: