Facebook-ի շահույթը 2015թ. 4-րդ եռամսյակում կազմել է 5.8 մլրդ ԱՄՆ դոլար

Posted on 04:41 0 коммент.



Facebook-ը ներկայացրել է 2015թ. 4-րդ եռամսյակի եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը: 2015թ. 4-րդ եռամսյակում սոցիալական ցանցն աշխատել է 5.84 մլրդ. ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում գովազդից շահույթն աճել է 57 տոկոսով: 


2015թ. 4-րդ եռամսյակում ԱՄՆ և Կանադայի 1 օգտատիրոջ հաշվով միջին շահույթը կազմել է 12.89 ԱՄՆ դոլար՝ նախորդ եռամսյակի 9.86 ԱՄՆ դոլարի համեմատ աճելով 3.03 ԱՄՆ դոլարով: Շահույթի 80 տոկոսը բաժին է ընկնում բջջային գովազդին: 


Օրական ակտիվ օգտատերերի քանակը գերազանցում է 1.04 մլրդ.: 


Շարունակում է աճել բջջային սարքավորումներով սոցիալական ցանց այցելող օգտատերերի քանակությունը: 2015թ. 4-րդ եռամսյակում բջջային սարքերով այցելությունների քանակությունը կազմել է 823մլն,, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակում նույն ցուցանիշը կազմել է 727մլն, իսկ մեկ տարի առաջ 456 մլն.: