7 պատճառ համագործակցելու AdEx-ի հետ

Posted on 03:23 0 коммент.



Բազմաթիվ հաճախորդներ պարբերաբար հարցնում են. ինչու պետք է վստահել ապրանքների/ծառայությունների գովազդը մեզ, եթե իրենք նույնպես կարող են իրականացնել միևնույն գովազդը Facebook սոցիալական ցանցում: 
Ստորև ներկայացնում ենք 7 պատճառ, թե ինչու պետք է Ձեր գովազդը վստահել մեզ.

1. Առավելագույն արդյունքներ նվազագույն գումարով

Գովազդել ապրանքները Ֆեյսբուքում չի նշանակում ստեղծել գովազդային արշավ և սպասել արդյունքներին: Ֆեյսբուքյան գովազդն անվերջ օպտիմիզացիայի աշխատանք է: Մենք գովազդային արշավի ողջ ընթացքում հատուկ մասնագիտացված լիցենզիոն ծրագրերի օգնությամբ վերլուծում ենք գովազդի արդյունավետությունը և մանրամասն թիրախավորման միջոցով բարձրացնում գովազդի արդյունավետությունը:

2. Երկար տարիների փորձ

Մեր կազմակերպությունը ավելի քան 5 տարի զբաղվում է ֆեսյբուքյան մասնագիտացված գովազդով: Տարիների ընթավքում կուտակված փորձը մեր մասնագետներն օգտագործում են հաճախորդի համար օպտիմալ լուծումներ առաջարկելու համար: 

3. Համալիր սպասարկում

Մենք առաջնորդվում ենք սոցիալական ցանցերում կազմակերպության էջերի ստեղծման, վարման և առաջմղման համալիր մոտեցմամբ: Ապրանքի/ծառայության առաջմղումը սոցիալական ցանցերում երկարաժամկետ ռազմավարական նպատակ է, ինչը ենթադրում է համապատասխան ռազմավարության մշակում և իրագործում: AdEx-ի մասնագետները կօգնեն Ձեզ ստեղծել սոցիալական ցանցերում Ձեր կազմակերպության զարգացման հեռանկարային ռազմավարություն և կօգնեն իրագործել այն: 

4. Ստեղծագործ լուծումներ

Հիմնվելով մեր երկարամյա փորձի վրա՝ մենք Ձեզ կառաջարկենք լավագույն դիզայներական լուծումները կոնկրետ շուկայում կոնկրետ ապրանքի առաջմղման համար: Մեր կողմից տրամադրվում է նաև անվճար դիզայներական և ֆոտոլուսանկարահնման ծառայություններ: 

5. Պրոֆեսիոնալ թիմ

Մեր թիմը այս ոլորտում աշխատում է արդեն 5 տարի: Ընդ որում գործուեությունը կազմակերպությունը սկսել է արտերկի (Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Եվրոպա, ԱՄՆ) շուկաներում, իսկ հայաստանյան շուկայում ներկայացվել է վերջերս: Մեր պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն յուրաքանչյուր կազմակերպության մշակել հստակ SMM (social media marketing) ռազմավարություն և կօգնեն իրագործել այն: 

6. Վաճառնքների խթանում

Մեր կազմակերպությունը կօգնի Ձեզ իրականացնել ուղղակի վաճառնքեր սոցիալական ցանցերում: Մեր նպատակն է կազմակերպությունների համար ապահովել հստակ շոշափելի ֆինանսական արդյունքներ: 

7. Փոքր միջնորդավճար

Մեր կազմակերպության առաքելությունն է օգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կայուն տեղ գրավել շուկայում սոցիալական ցանցերում առաջմղման միջոցով: Այդ պատճառով էլ մեր միջնորդավճարը (գովազդային բյուջեի 30տոկոսը) առավել քան սիմվոլիկ է: Հաշվի առնելով այն արդյունավետությունը, որն ապահովում են մեր մասնագետները, միջնորդավճարն ամբողջությամբ կփոխհատուցվի գովազդի արդյունավետության բարձրացման հաշվին: