3 կարևորագույն m-commerce նորույթներ Facebook-ում

Posted on 06:52 0 коммент.



Բջջային մարքեթինգն օրեցոր ավելի ու ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում մանրածախ վաճառողների համար: Facebook-ը շատ լավ հասկանում է այս փաստը և շարունակում զարգացնել բջջային կոմերցիայի ուղղությունը: Մեկ ամիս առաջ սոցիալական ցանցի ներկայացուցիչները ներկայացրել են մի քանի նորույթներ, որոնք առայժմ աշխատում են թեսթավորման փուլում: 

1. Canvas գործիքի համար իրականացվում են նոր փորձարկումներ: Այժմ գովազդային հայտարարության վրա սեղմելիս սոցիալական ցանցի օգտատերը չի տեղափոխվի մանրածախ վաճառողի կայք, որը, հնարավոր է, հարմարեցված չէ բջջային սարքավորումներով օգտվելու համար, իսկ դրա փոխարեն օգտատերը կտեսնի ապրանքի նկարագրությամբ պատուհան, որտեղ կլինի ապրանքի նկարագրությունը և վաճառողի կայքում գնում իրականացնելու համար նախատեսված կոճակը: 



2. Էջերի սեփականատերերը կստանան նոր գործիքներ, որոնք թույլ կտան գովազդել իրենց կողմից վաճառվող ապրանքները: Facebook սոցիալական ցանցը սկսում է թեսթավորել Shop բաժինը: Այս բաժնում օգտատերերին հնարավորություն կտրվի գնումներ իրականցնել հենց սոցիալական ցանցի ներսում: 



3. Շատ հաճախ օգտատերերը փնտրում են ապրանքներ նորությունների շղթայում (Newsfeed), ֆեյսբուքյան էջերում և խմբերում: Մոտ ժամանակներս Facebook-ում կհայտնվի Shopping բաժնում ապրանքներ որոնելու, տարածելու և գնումներ իրականացնելու գործառույթներ: Սկզբնական շրջանում այն հասանելի է լինելու միայն ամերիկյան մանրածախ վաճառողներին, սակայն հետագայում այս գործառույթները հասանելի կդառնան նաև այլ օգտատերերին: