Ֆեյսբուքը ցուցադրել է սոցիալական ցանցի բիզնես տարբերակը

Posted on 08:13 0 коммент.


Ֆեյսբուք սոցիալական ցանցը վերջերս հանրությանն է ներկայացրել իր նոր Facebook at work նախագիծը: Այն իրենից ներկայացնում է Facebook սոցիալական ցանցի բիզնես ուղղվածությամբ տարբերակը` ինչպիսին է Linkedin սոցիալական ցանցը: Ներկայումս տվյալ նախագծում գրանցվելու համար անհրաժեշտ է հատուկ հրավեր: Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչները նշում են, որ փորձնական տարբերակից արդեն իսկ օգտվել են այնպիսի հանրաճանաչ բրենդեր, ինչպիսիք են` Heineken, Royal Bank of Scotland, Stella & Dot, Club Mediterranee SA:



Մեր տարածաշրջանում ցանցի բիզնես տարբերակը փորձարկել է միայն ռուսական Maximum ընկերությունը, որը մասնագիտացել է Ռուսաստանում դպրոցականների համար միասնական քննությունների նախապատրաստական կուրսերի ստեղծման մեջ: Ինչպես նշում է կազմակերպության տնօրեն Միխաիլ Մյագկովը, ծառայությունը հնարավորություն է ընձեռել ստեղծել տեղեկատվության փոխանակման այնպիսի հարմարվետ հարթակ, որի միջոցող հնարավոր է դարձել միավորել է կազմակերպության հինգ մասնաճյուղերը երկրի տարբեր անկյուններում:


Ֆունկցիոնալ առումով բիզնես տարբերակը այնքան էլ չի տարբերվում գործող տարբերակից: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ հարթակում առկա չեն խաղային հնարավորությունները: