5 պատճառ, թե ինչու Ձեր բիզնեսը պետք է ներկայացված լինի Facebook-ում

Posted on 08:31 0 коммент.





Այսօր Facebook-ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը, որն ունի ավելի քան 1.55 մլրդ. ակտիվ օգտատերեր ողջ աշխարհում: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այն հանդիսանում է նաև ցանկացած բիզնեսի գովազդի և առաջմղման արդյունավետ միջոց: Այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում Ֆեյսբուք սոցիալական ցանցի հնարավորություններն ու առավելությունները: 



1. Հսկայական աուդիտորիա

Հայաստանում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 880 000-ը: Այստեղ ներկայացված են բնակչության բոլոր շերտերը՝ սկսած ամենաերիտասարդ օգտատերերից (դպրոցականներ և ուսանողներ) մինչև մինչկենսաթոշակային տարիքի օգտատերերը:

2. Ֆեյսբուքյան գովազդ

Ֆեյսբուքում գովազդի ամենակարևոր առանձնահատկությունը կայանում է գովազդի թիրախավորման լայն հնարավորությունների մեջ: Այլ կերպ ասած, դա հնարավորություն է տալիս գովազդը ցուցադրել այն լսարանին, որն առավելագույնն է հետաքրքրված Ձեր ապրանքների/ծառայությունների գնման մեջ: 

Օրինակ, Դուք հանդիսանում եք հարսանեկան սրահի սեփականատեր և գիտակցում եք, որ անարդյունավետ է ցուցադրել Ձեր գովազդը յուրաքանչյուր պատահական օգտատիրոջը: Դուք հստակ գիտեք, որ Ձեր հիմնական լսարանի մեջ մտնում են նոր նշանված երիտասարդ աղջիկները: Սակայն հարց է ծագում. ինչպես վերջիններիս առաջարկել դառնալ Ձեր հաճախորդը: Կիրառելով Ֆեյբուքյան գովազդի գործիքակազմը Դուք կարող եք հստակ թիրախավորել Ձեր գովազդը՝ տարիքից, սեռից, բնակության վայրից, և նույնիսկ ամուսնական կարգավիճակից ելնելով:

Այսինքն, այս դեպքում լսարանի թիվը կփոքրանա, սակայն կաճի արդյունավետությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կրճատել գովազդային ծախսումները: 

3. Բրենդի ճաանաչելիության բարձրացում

Գոյություն ունի բրենդի ճանաչելիության բարձրացման մի քանի մեթոդ: Դրանցից մեկը PR-ի իրականացնումն ու գովազդն է ավանդական մեդիա հարթակներում: Եվ այս մեթոդը դեռ շարունակում է աշխատել: Սակայն այն ունի մի թերություն. Ավանդական մեդիահարթակներում գովազդի արժեքը բավականին բարձր է: Իսկ ինչ կարելի է անել, եթե Դուք չունեք այդպիսի հսկայական գովազդային բյուջեներ: 

Կիրառեք Ֆեյսբուքը: Ստեղծեք ֆեյսբուքյան էջ և աշխատեք վերջինիս վրա: Հրավիրեք Ձեր գործող հաճախորդներին Ձեր էջ: Շփվեք նրանց հետ, պատմեք Ձեր ապրանքների և ծառայությունների մասին: Եվ վերջիվերջո ներգրավեք նոր հախորդների ֆեյսբուքյան գովազդի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է շատ ավելի քիչ գումար, քան ցանկացած այլ հարթակում գովազդելու համար: Եվ այս մոդելն աշխատում է, չէ որ մենք գնումներ ենք իրականացնում միայն այն դեպքում, երբ վստահում ենք վաճառողին: 

4. Հաճախորդների հետ կենդանի շփման լավագույն տարբերակ

Թերևս այս կետից պետք էր սկսել այս թվարկումը: Մեր կարծիքով, ֆեյսբուքում հաճախորդի հետ անմիջական շփման հնարավորությունը լավագույն առավելությունն է, որն առաջարկում է սոցիալական ցանցը: Ֆեյսբուքում բիզնես-հաճախորդ շփումն ընթանում է երկուստեք հարմարավետ և անկաշկանդ պայմաններում, ինչը բիզնեսին տալիս է հսկայական հնարավորություն իրականացնելու վաճառքներ սոցիալական ցանցում: 



5. Վաճառքների հնարավորություն

Ցանկացած բիզնես կարիք ունի իրականացնել վաճառքներ, և այսօր Ֆեյսբուքն օգնում է վաճառել: Վաճառքների իրականացման լավագույն ուղին գովազդային արշավների կազմակերպումն ու իրականացնում է, ինչպես նաև հաճախորդների հետ երկխոսության պահպանումը: 

Հայաստանյան շուկայում բիզնեսի սեփականատերերը ամբողջությամբ չեն պատկերացնում սոցիալական ցանցերի մարքեթինգային ողջ ներուժը: Սակայն արդեն իսկ առկա են մի շարք կազմակերպություններ, որոնք հաջողություններ են գրանցում ֆեյսբուքյան գովազդի միջոցով: Եվ դրանք ոչ թե արտասահմանյան կազմակերպություններ են, այլ Հայաստանում գործող կազմակերպություններ: 

Պետք է հասկանալ, որ 21-րդ դարի մարքեթինգի համար անհրաժեշտ է կիրառել 21-րդ դարի մարքեթինգային գործիքներ: 

Ամփոփելով կարելի է ասել, որ Ֆեյսբուքը ՞դեղամիջոց՞ կամ ՞կախարդական դեղահաբ՞ չէ բիզնեսի համար: Այն գործիք է, որն աշխատում է, իսկ ճիշտ ձևով թիրախավորելու դեպքում նույնիսկ աշխատում է չափից ավելի լավ: Ֆեյսբուքը հնարավորություն է յուրաքանչյուր բիզնեսի համար՝ անկախ վերջինիս չափերից և շուկայական կշռից: